Քրիստոսի ուղիները   windows 98, ME, 2000, XP     .PDF

Քրիստոսի ուղիները

+

Հիսուս, Հոգևորը և երկրայինը

Հիսուս Քրիստոսի ուղիները, նրա նպաստը մարդկության և երկրի բարգավաճման գործում.

Ինտերնետային տեղեկատվության անկախ էջ՝ հիմնված փորձի և ուսումնասիրությունների բազմաթիվ նոր տեսանկյունների և անձնական զարգացման գործնական օրինակների վրա:

Այս էջում կարող եք գտնել այսօր որպես հիմնական համարվող աղոթքների օրինակներ հայերեն լեզվով:

Հայերեն

.

«Կրոնը որպես կապ Աստծո հետ» 1)

Տեղեկություններ «Հիսուսը և Իսլամը» թեմայի շուրջ 1)

Այսուհետ կարող եք բազմաթիվ այլ լեզուներով 2 ) ծանոթանալ Ավետարանի և

Հովհաննեսի հայտնության թեմաներին առնչվող մեր հիմնավորված մեկնաբանություններին, ինչպես նաև այլ գլուխների ու տարբեր թեմաների հետ: 3)

.

1) Կարճ բովանդակություն.

2) ծավալուն տարբերակ. անգլերեն և գերմաներեն տեքստերը պարբերաբար թարգմանվում են:

Ինչպես նաև.

 -

http://www.ways-of-christ.com/hy

Աղոթք խաղաղության, կյանքի և հողի

Այս աղոթքը միաժամանակ մեկնաբանում է քրիստոնեական մոտեցումը, թե այն ինչպես պետք է ազդեցություն գործի:

Տեր, իմ Արարիչ, իմ սատար և հույս;

Հիսուս Քրիստոսի հետ միաձույլ շնորհակալ եմ քեզ ամենի համար, ինչ քեզնից է գալիս:

Ներիր ամենը, ինչ ինձ քեզանից հեռացրել է, թույլ տուր ինձ խնդրում եմ այս լռության մեջ քո ոգու հովանավորությամբ ստեղծագործ դառնալ:

 .

Ուղղորդիր ինձ, որպեսզի ես ուրիշների ճանապարհին առ քեզ խաթար չդառնամ;

առաջնորդիր ինձ՝ այլոց քո ոգով օգնելուն, պահապան կանգնիր ինձ իմ ճանապարհին*:

.

Տրամադրիր մարդկանց, որ նրանք կյանքի ու մահվան մասին որոշումները քո հաճությանը թողնեն**:

Օգնիր բոլոր նրանց, ոգքեր քո արարչությանն են ծառայում***:

Առաջնորդիր այս աշխարհը դեպի բեկումը, որը դեպի քո խոստումնալից նոր ժամանակին է տանում:

.

*) Այստեղ կարող են նաև այլոք ներառվել:

**) Այստեղ կարող են նաև առանձին թեմաներ կամ մեդիտացիոն մոտեցումներ ներառվել, ինչպես օրինակ՝ «Կասեցնել բռնության և նրա նմանատիպ հակազդեցության միջև երկմտանքը», «Բռնության խնդրի լուծման միջոցով բռնության հիմնաքարի խաթարում», «Խաղաղ երկխոսություն կրոնների բարեկամների միջև», … Համեմատություն Մաթ. 5:9 և 26:52 – ի միջև

***) Չարչարված բնությունը օգնության է կոչում: Ժամանակն է Աստծուն կամ Քրիստոսին խնդրելու, որպեսզի նրանք պահպանեն մեզ խաթարված բնության աղետներից: Սույնը սակայն մարդկության՝ արարչագործության հանդեպ վարքագծի փոփոխության անհրաժեշտության փոխնակը չէ:

****) Ղուկաս 11:2, 212:31, Հայտնություն 11:16 … Տես նաև «Հայր մեր», Մաթևոս 6, 7-15. Աստված կարող է սերը, որ իրեն է տրվում, բաժանել:

Թե աղոթքը և թե ապրելն ու գորժելը համատեղ են միևնույն ոգու մեջ, նրանք սատարում են միմյանց:

 

3) Գլխավոր տեքստի այլ լեզուներով ծավալուն տարբերակը կազմված է հետևյալ գլուխներից՝ Մաս 1. Տեքստի իմաստի և կիրառման մեկնաբանություն՝ մեդիտացիայի գործնական օգնություն, ինչպես օրինակ. «Ի սկզբանե էր բառ …», «Բառը մարմին եղավ …», Հիսուս Նազարեթացին, նրա ծնունդը՝ լրացուցիչ էջով վերածննդի քրիստոնեական նշանակության մասին, Նշանակալից էջեր Հիսուսի պատանեկությունից, Նշումներ «երկու Հիսուս-պատանի» թեմայի շուրջ բանախոսությունների մասին, Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանանի մկրտման մասին, Լրացուցիչ էջում ժամանակակից Մկրտության մասին, «Անապատի լռություն», Փորձություն, Կանայի հարսանիքը (կենակցման, համակրանքի, իմացության ու սիրո քրիստոնեական մոտեցում), «Սուրբ եռանդ» (և զգայականության հանդեպ մոտեցում), Լեռան քարոզը (Իմացության տեսանկյունից), Քրիստոսի պայծառակերպության քարոզը Թաբոր լեռան վրա, հարցեր «Հրաշագործությունների» վերաբերյալ, Ղազարոսի հարությունը, «Գառներ», Քրիստոսը և ոտնլվան, Բեթանիայի օծումը (քրիստոնեական հավատքի կարևոր տեսանկյուններ), Հաղորդություն, Ձերբակալում և մտրակում, փշապսակ և հրաժեշտի խոսք, Խաչում և դամբարան՝ քրիստոնեական միֆի առեղձներով, դատարկ դամբարանի խնդիրների շուրջ, «Երթ դեպի դժողք», «Երթ դեպի դրախտ», Հարություն, Համբարձում, Վերածնունդ, Հոքեգալստի արարողություն, Հիսուսի նկարը: Մաս 2. Հովհաննեսի հայտնությունը, Քարոզչության հանդեպ վերաբերմունքի մասին, Հովհաննու հայտնության բովանդակությունը, Յոթ եկեղեցիները –կից լրացուցիչ էջեր ժամանակակից եկեղեցիների կամ թեոլոգիական ուղղությունների և օյկումենայի մասին, Յոթ պահապաններ, Յոթ փողեր, «Յոթ կայծակ» և երկու քարոզիչները, Կինը և հրեշը, Ծովի յոթգլխանի հրեշը, Ստորգետնյա հրեշը, «Վերջին յոթ ողբերը և Բաբելոնի կործանումը և Քրիստոսի վերադարձը, «Խաղաղության 100 –ամյա (իրական) արքայությունը», «Նոր երկինք, Նոր երկիր և Նոր Երուսաղեմը», Ամփոփում - Քրիստոնեականը, Լուսանցք – Քրիստոնեական պահվածք, «Աշխարհում, բայց ոչ աշխարհաթող», «Երրորդ ուղի», Բացատրություն ներկայացվածի որակի մասին՝ տպագրական տարբերակ, և Իրավունք, էլ. Հարցաթերթիկ: Մաս 3. Հաջորդ թեմաները – Խաղաղության աղոթք, Կյանքի և երկրի մասին, Բարոյագիտական արժեքների հիմունքները, «Հիսուսի քողազերծման պատմության» մասին ժամանակակից վերաբերմունքի նորովի համառոտ բացատրություն, Հիսուսը և սննդի հարցերը, Բնագիտություն և հավատք, Հիսուս և ապաքինում – նաև այսօր, Օրհնություն, Տնտեսավարումը և սոցիալական քաղաքականությունը քրիստոնեական տեսանկյունից, Հասարակությունը և քաղաքականությունը քրիստոնեական տեսանկյունից, Փիլիսոփայություն և Քրիստոնեություն՝ Հաբերմանի մի ելույթի մեկնաբանությունը, Էկոլոգիա և արարում, Նախածնունդ, Քրիստոնեական աստվածաբանության հետևյալ կողմերը և ուղղությունները, Քրիստոնեական մեդիտացիա, Ոգեշնչումը և եկեղեցին, Հետմահու կյանքի խնդիրները և նրա նշանակությունը երկրային կյանքում, Քրիստոնեությունը և նրա վերաբերմունքը «ճակատագրի» և «վերածննդի» ուսմունքներին: Մաս 4. Հին կտակարան և կարծիքներ այլակրոնների միջև երկխոսության մասին, Հին կտակարան, Եղբայրականությունը և Քրիստոսը, Հիսուս Քրիստոսը և իսլամականությունը, Բուդդայականությունը, Զահրատուստրա, Հինդուիզմ, Թառիզմ և Կոնֆուցիուսականություն, Շին և բնապաշտական կրոնները որպես «փոխկապակցություն» մարդու և Աստծո միջև:

Հեղինակային իրավունք, Տեղեկագրություն: Դուք կարող եք մեր էջը տպել և հետաքրքրվողների շրջանակներում տարածել:

Էլ.փոստ՝ (Խնդրում ենք հնարավորի սահմաններում անգլերեն կամ գերմաներեն)


Կրոնը 1) որպես «վերամիավորում» Աստծո հետ՝ Հիսուս Քրիստոսի ուղիներով

  1. Կրոն (Religion) բառը ծագում է լատինական re-ligio –ից, որը նշանակում է՝ վերամիավորում Աստծու հետ, որը ներաշխարհի առումով մեր մեջ ևս կերպարանավորվում է: Ըստ մի հոլոգրամի հետ հեռավոր աղերսների նույն իմաստն է արծարծվում նաև լայն առումով:

Մարդու կենսական խորին խնդիրների ճանաչումը

Ինչպես աղոթքի ճանապարհով ապաքինվելու այնպես էլ մարդու այլ փոխակերպումների հարցում կարևորվում է Հիսուսի «Ուզու՞մ ես ապաքինվել» հարցը (Հովհ. 5,6): Կամ, գիտե՞ս արդյոք, թե քո մեջ որքան անլիարժեքություններ կան, որոնք պետք է վերացվեն, եթե դու ուզում ես ավելի մոտենալ Աստծուն: Մի շարք իրադրություններում, որոնց միշտ չէ, որ կրոնական իմաստ է տրվում, կարելի է «կարմիր թելի» պես ընդհանրություններ նկատել: Երեխայի պատանեկությունից մինչև չափահաս լինելու ժամանակահատվածում ձևավորվում են նոր հատկանիշներ, որի ընթացքում սակայն հաճախ են նրա բնածին կարողությունները անտեսվում: Հետագայում կարող է մարդը հիշողությունների ու աղոթքների օգնությամբ իր անտեսված զգայական կարողությունները վերականգնել: Նա կարող է սակայն իր ձեռքբերովի հատկությունները այսուհանդերձ պահպանել, որի ընթացքում անհատի արգելակված կարողությունները մատչելի են դառնում կամ էլ վերանում են: Մարդու հոգեկան-հոգևոր կամ արտաքին «խաթարումների» հետևանքում առաջացած երկվություն-աղճատումը ինտելեկտի և անգիտակից գոյի միջև, ինչպես նաև այդ երկուսի միջև շատ քիչ տեղայնացված սիրտը, կարող են այսպիսով տարբեր ճանապարհներով ավելի ամուր վերամիավորվել: Ակնհայտ է, որ դրախտի «Իմացության ծառի պտուղի» առասպելը այս տեսության հետ աղերսներ ունի, և որ «եթե դուք դարձի չգաք ու չլինեք երեխաների նման, ապա դուք չեք ընկնի դրախտ» արտահայտությունը առնչվում է դարձի հնարավորության գաղափարի ավելի խորը իմացության հետ – Հիսուս, Մաթևոս 18,1-3; 10,15; Ղուկաս 18, 17: Այստեղ խոսվում է ոչ միայն մանկական անխռովության, այլ նաև զարգացման բնածին հիմունքների մասին, որոնք չափազանց «արխայիկ» 2) են, այսինքն կանխածրագրավորված հիմունքներ են՝ մարդու «գործածման կանոնների» կորստի մատնված մի ձերնարկ: Այս ուղին կարող է մեզ իմացության ժամանակակից սահմանափակ ինքնաքիտակցության սահմաններից դուրս առաջնորդել:

2) «Արխայիկ» արտահայտությունը հիշատակվում է Ց. Գ. Յունգի և այլոց խորին հոգեբանության տեսությունում՝ որպես մարդկային գոյի կենսական ապրելակերպի այլ ձև:   "Նախակերպարները" սակայն մեծ չափով ունենում են խառնված, մոլորեցնող բովանդակություն: "Աստված" որպես ծեր մարդ, իսկ "երկնքի" ու "դժոխքի" մանրամասները "կոլեկտիվ անգիտակցականի" նմանատիպ "նախակերպարային" խորհրդանշաններ են: Թե դա կոնկրետ ինչ է, Յունգը չգիտեր: Համենայն դեպս այդ գիտակցական շերտի կորիզը մարդու մեջ ներդրված իր պատկերներով ու պատկերացումներով հանդերձ քիչ կամ պակաս չափով կարծես թե առկա է բոլոր մարդկանց մոտ: Այդպես դա սկիզբ է առնում որպես նախահիշողության մի տեսակ մարդկության գոյության շատ վաղ ժամանակներից` գրեթե "դիցաբանական գիտակցության" հայտնի ժամանակներից առաջ (...): Գիտակցության այդ շերտը նույնպես պարունակում է այդպիսի մասամբ միայն երևացող հակասություններ, որոնք մարդիկ վերապրում են (...): Ավելի մոտիկից դիտարկելու դեպքում այդ շերտում Աստծո կերպարը երևում է ավելի շուտ որպես Աստծո շատ պրոբլեմատիկ ծաղրանկար: (...). Խորհրդանշանների այդ աշխարհին ավելի ստեղծագործ մոտեցում են փորձել ցուցաբերել հեքիաթները, ինչը երեխաների համար լիարժեք իմաստ կարող է ունենալ: Մեծահասակները սակայն կարող են փորձել հիմնվել այդ խորհրդանիշերի վրա, որոնք շատ մարդկային կողմեր են ընդունել: Արվեստը կայանում է նրանում, որ Աստծուն պետք է ուղիղ փնտրել, այլ ոչ անմիջապես նրանից հրաժարվել:

Սա չի նշանակում, որ մարդը կարող է իր սեփական ուժերով և առանց որևէ միջամտության դրան հասնել: Հիսուսը առաջարկում է մի իրական ուղի ինչպես նաև այն արարելու ուժ կամ գթություն: Ճշմարտության քրիստոնյա որոնողները, առասպելաբաններն ու ալքիմիստները շատ հստակ հիշատակել են նման կատարելության մասին (ինչպես օրինակ՝ Մաթևոս 5,48, Հովհ. 10,34): Նաև բազմաթիվ այլ քրիստոնյաներ են նպատակադրված կամ պատահականորեն նման փորձություններ ապրել: Սա կապ չունի այն հանգամանքի հետ, թե արդյոք նրանք ներհակ ուղիներ էին գնում, թե իրենց հավատին առավել սոցիալական ուղղություն էին տալիս, կամ թե արդյոք նրանք երկուսն էլ իրենց մեջ ամփոփում էին՝ այսպես ասած քրիստոնեության բացարձակ ինքնագիտակցությամբ: Հարյուրամյակներ ի վեր զանազան մշակույթներում փնտրվել են մարդու ներքին պառակտումների հաղթահարման ճանապարհները, թաոիստական ալքիմիստները, յոգայի զանազան ձևերը նմանապես վկայում են այդ մասին 3):

3) Հնդկերեն յոգա բառը (բառացի՝ լծել) նշանակում է կապի վերականգնում գոյի ծագումնական նախարմատների, հավերժի հետ: Սա չի նշանակում, որ նման այլ ուղիները ևս այն նպատակին են տանում, ինչ որ քրիստոնեությունը:

Աստծո մարդը կամ Աստծո առաքյալ Հիսուս Քրիստոսը կամ «Նոր Ադամը» ազդարարում է, որ այնուհետ մարդիկ ևս կարող են իրենց ցիրուցան եղած բնածին հատկությունները վերականգնել, և որ ժամանակն է եկել շտկելու այլևս վտանգավոր դարձած խեղաթյուրումները: Նա կարողացավ, ի նպաստ երկրի, իր մեջ միավորել կյանքի իմաստի սկզբնական աղբյուրի (Աստված) կապը և մարդկային զարգացած գիտակցությունը: Նա կարողացավ այլասեռման վտանգը հաղթահարել: Եթե անգան նա տարբերվում էր մյուսներից, այսուհանդերձ նա մարդ էր, որը կարող էր որպես այդպիսին կայանալ: Այդ պատճառով կարողանում են մարդիկ այդ ճանապարհը դյուրությամբ անցնել, առավել ևս այն ժամանակ, երբ նրանք այդ գիտակցաբար են անում: Բայց անգամ մարդկանց համար, որոնք պատմական Հիսուսի մասին ոչինչ չքիտեն, նրա կյանքը մեծ տպավորություն է թողնում՝ ներառյալ հարության պատմությունը – ինչպես օրինակ՝ երբ կենդանիները մի կղզում ինչ որ նոր բան են սովորում, ապա նմանատիպ կենդանիները մեկ այլ հեռավոր կղզում նույն հատկանիշը կարողանում են դրսևորել, քանի որ նրանք մի առանձնահատուկ, ընդհանուր ուժադաշտ ունեն, ինչպես նկատել է օրինակ Բ. Ռ. Շելդրակը:

Մարդու ներքին կապը Աստծո կամ Քրիստոսի հետ նախ հնարավոր է առանց եկեղեցական միջամտության, եթե անգամ յուրաքանչյուր համապատասխան քրիստոնեական միություն որպես օգնություն է ծառայում: Աստվածաբանական հակասական թեորիաները, որոնք Քրիստոսի ամբողջական պատկերը հոգեսատարի ու սոցիալական հեղաշրջողի առաքելությունների մեջ են բաժանել, այլևս կատարյալ իմաստությունը չեն ներկայացնում, եթե անգամ նրանք, ոմանց օգնում են, առավելապես նրանց, որոնք այդ տեսություններին քաջատեղյակ են: Ամեն անհատ կարող է իր թաքուն անկյունում կամ անգամ հրապարակում Քրիստոսին ուղղակիորեն առնչվել: Դա կարող է օրինակ նրա վկայակոչած հատկանիշների մասին հիշողությամբ ոգեկոչվել (Ավետարան): Սակայն նա, որը պատրաստ է ընդունելու, որ Քրիստոսը նաև մահից հետո իրեն կարող է ընկալվել, (այլ կերպ ասած՝ ինչպես յուրաքանչյուր մարդ կարող է ըստ բազում վկայությունների մահը որպես գիտակից արարած հաղթահարել՝ առանց երկրային-նյութական տեսանելիության), ապա Քրիստոսը ևս կարող է ներկայի ազդեցություն գործողին ընկալել: Զքացողությունը դառնում է հնարավոր, որ նրա անունից կամ նրա հետ միասին՝ ինչպես մեծ էղբոր հետ միասին հայր Աստծուն, որը ամենքինն է, աղոթք հղել (Հովհ. 15, 16. Մաթ. 6, 7-15. Մաթ. 18, 19-20). Օրինակ՝

 Տեր, իմ Արարիչ, իմ սատար ու հույս:
Հիսուս Քրիստոսի հետ միաձույլ շնորհակալ եմ քեզ ամենի համար, ինչ քեզնից է գալիս:
Ներիր ամենը, ինչ ինձ քեզանից հեռացրել է, թույլ տուր ինձ խնդրում եմ այս լռության մեջ քո ոգու հովանավորությամբ ստեղծագործ դառնալ:

Էթիկայի նշանակությունը

Այս ճանապարհի մի սանդղակը «սերն է առ Աստված», որը վեր է ամենայնից , «և սերը առ մերձավորդ, ինչպես և առ անձդ» (Մաթ. 19,19), ուրեմն նաև առ անձդ՝ ինքդ քեզ սիրելը կարող է նաև ձգտման մի մասը լինել՝ սեփական առաջադրանքը իր շրջակա տարածությունում ճամաչելու: Սերը կարող է Քրիստոսի հետ միավորվել, որովհետև դա նրա քլխավոր յուրահատկությունն է, կապակցված իմացության հետ: Նաև ըստ, Քրիստոսի դեպի բարի արար տանող ուղին իր ներքին ու արտաքին ազդեցություններով հասկանալի է դարձնում քրիստոնեական ճանապարհը: Հիսուսը պահպանեց հաստատված էթիկական սկզբունքները, քանի որ մարդը «հնձում է (սովորաբար), ինչ ցանում է)» (6,7), նա սակայն ընդհանուր օրենքը ընդգծելու փոխարեն խստորեն առանձնացրեզ պատասխանատվությունը: Ըստ որում հնարավոր է, որ մարդու ներանձնական աշխարհում բաներ կան, որոնք Քրիստոսին են հիշեցնում՝ նույնիսկ եթե դա խղճի ձևով կարող է արտահայտվել, դեպի « նոր ծնունդ» հիշեցնող երևույթի հանգեցնել (Հով. 3): Սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում մարդը որպես ամբողջություն ավելի է մերձենում իր հոգուն, ինչպես Քրիստոսը կարողացավ: Այս ներանձնական ելակետը հնարավոր է ապրել սրտով, հոգով կամ ոգով, քանի որ ապրումների կերպարն անհատականորեն տարբեր են: Ինչպես էլ որ յուրաքանչյուրը Քրիստոսին կամ նրա հետ կապված ուժերը զգա, իմաստալից է հնարավորին չափ հաճախ գիտակցել այն, ինչը անհատապես արդեն հայտնի է, որպես անմիջական կապի հիմունք – նույնիսկ եթե սկզբում ոչ մի զգալի ազդեցություններ չեն նկատվում:

Ուժը, որը որպես ողորմածին շնորհք զարքանում է մարդու ներքնաշխարհում, կարող է կապակցվել «առերևույթ» Քրիստոսից կամ Աստծուց դարձյալ առաքված վերերկրային ապաքինիչ ուժերի հետ: Այստեղ ևս կարող են անհատական փորձառության ձևերը շատ տարբեր լինել, սակայն այն կարող է այս դեպքում որոշակի լինել և կարող է շրջապատի վրա համապատասխան ազդեցություն գործել: Քանի դեռ նման արտասովորությունները քչերին էր տրված, որոնք որպես «առեղծվածային» , «սուրբ» և այլն էին համարվում, մեր «աղետային » ժամանակներում գնալով ավելի հաճախ է պատահում այս հայտնությունը հասարակ մարդկանց մոտ, որի նշանակությունը հավանաբար միշտ չէ, որ անմիջապես գնահատվում է: Այդ պատճառով այս թեման այստեղ կշոշափվի: Այս՝ «դրսից» եկող ունիվերսալ ազդեցությունը կամ ընդունվում է, կամ էլ բախվում նրանց ինքնապարսպմանը, որոնք իրենց ներսում ոչ մի հարակցություններ չեն զարգացրել, այնպես որ նրանք այս դեպքում որպես «դատաստան» են ընկալվում:

Ուղղորդիր ինձ, որպեսզի ես ուրիշների ճանապարհին առ քեզ խաթար չդառնամ, առաջնորդի ինձ՝ այլոց քո ոգով օգնելուն,

պահապան կանգնիր ինձ իմ ճանապարհին*:

*) Այստեղ կարող են նաև այլոք ներառվել:

Հարակից համընդանուր զարգացումը նախապատմական մշակույթներում

Ինչպես մարդու մանկությունից մինչև հասունություն զարգացումը (տես վերևում), այնպես էլ մարդկության մշակույթային զարգացումը ընթացել է էտապներով: Սա մի կողմից հանգեցրել է նոր կարողությունների ձեռքբերմանը (ազատակամություն, զգացողության և մտածողության ունակություն), սակայն մյուս կողմից պակասեցրել է նրա ծագումնաբանական վստահությունը «արարչության հանդեպ, որը խնդիրներ է առաջացրել: (Հմմտ. օրինակ՝ Ժան Գեբսերի «Ծագումը և ներկա». Հաջորդաբար արխայիկ, մոգական, առեղծվածային, իմացության գիտակցում. բացի այդ կարող է խիստ ամրապնդվող գիտակցություն զարքանալ, որը օրինակ կարելի է խելամտության գիտակցություն անվանել): Շնորհիվ հրաշալի գործիչների օրինակների ձեռնարկվել են զարգացման քայլեր, որոնք որոշակի էին նաև մշակույթի ծավալման մեջ: Սա կատարվեց հակառակ հիշատակված խոչնդոտների, սակայն, ինչպես ասվեց, նաև ի հաշիվ բազում կորուստների: Նոր ժամանակներում արդեն ակնհայտ է, որ մարդկությունը և ժողովուրդները ճակատագրական պայքարի անհրաժեշտության առաջ են կանգնած՝ նորովի մեծ կամ փոքր «քվանտային թռիչքներ» կամ էվոլուցիոն քայլեր կատարելու, եթե նրանք ուզում են գոյատևել 4): Դրանք գոյություն ունեն արդեն մոտ 2000 տարի: Այլևս չկա անհրաժեշտությունը, որ դա կատարվի ձեռք բերված կարողությունների (ինչպես՝ քիտակցություն) հաշվին: Եթե բավարար քանակությամբ միավորներ միշտ խելամտության միասնական գիտակցություն զարգացնեն, նորովի կապնվեն իրենց աստվածային արմատներին 1), ապա կարող է դևական աղետների հետ մրցակցությունը «վերևի» օգնությամբ դեռևս հաղթվել: Այդ ձեռնարկումներում կարևորվում են նաև ակտիվիստների շարժումները ինչպես օրինակ խաղաղության շարժումը և այլն, - բոլոր բարիացակամները ունեն իրենց «անհրաժեշտ» տեղը այդ «խաղում»: Բազմաթիվ մարդիկ, - բոլոր հաստատված կրոններին զուգահեռ, - ակնհայտորեն փնտրում են, նրանք դեպի ապագան են գնում և օգնում են անցյալի հետ հաշտվել, նույնիսկ երբ շատ միջակություններ են առկա: Դեռևս տրվում է հավի և ձվի հարցը, թե արդյոք արտաքին «փրկությունն» է նպատակն, թե գոյության գիտակցությունը և գոյի զարգացումը: Մինչ այժմ սահմանված չափանիշները պետք է նորացվեն, որովհետև մարդը այսօր ճշգրտորեն կարող է պատկերացնել, թե ուր է տանում մինչ այսօր գրված, հնացած ծրագրի շարունակությունը: Ինչպես որ ամեն ինչ ամբողջի մի մասնիկն է, այնպես էլ ամեն մի լավ արարք լրացնում է ամբողջը:

4) Հերբերտ Գրուհլի պեսիմիստական տեսությունը նրա վերջին «Համբարձում դեպի ոչինչը» (գերմաներեն) գրքում մերժելի է հենց այն պատճառով, որ նրա կողմից անտեսված զարգացման կամ ուժի աղբյուրը առկա է, որը համարժեքորեն միայն մեկ հնարավորություն է ընձեռում՝ Աստված:

Տրամադրիր մարդկանց, որ նրանք կյանքի ու մահվան մասին որոշումները քո հաճությանը թողնեն**:
Օգնիր բոլոր նրանց, ովքեր քո արարչությանն են ծառայում***:
Առաջնորդիր այս աշխարհը դեպի բեկումը, որը դեպի քո խոստումնալից նոր ժամանակին է տանում****:

**) Այստեղ կարող են նաև առանձին թեմաներ կամ մեդիտացիոն մոտեցումներ ներառվել, ինչպես օրինակ՝ «Կասեցնել բռնության և նրա նմանատիպ հակազդեցության միջև երկմտանքը», «Բռնության խնդրի լուծման միջոցով բռնության հիմնաքարի խաթարում», «Խաղաղ երկխոսություն կրոնների բարեկամների միջև» ... Համեմատություն Մաթ. 5:9 9 26:52 –ի միջև

***) Չարչրկված բնությունը օգնության է կոչում: Ժամանակն է Աստծուն կամ Քրիստոսին խնդրելու, որպեսզի նրանք պահպանեն մեզ խաթարված բնության աղետներից: Սույնը սակայն մարդկության՝ արարչագործության հանդեպ վարքագծի փոփոխության անհրաժեշտության փոխնակը չէ:

****) Ղուկաս 11:2, 212:31, Հայտնություն 11:16. Տես նաև «Հայր մեր», Մաթևոս, 6, 7-15.

Աստված կարող է սերը, որ իրեն է տրվում, բաժանել:

Թե աղոթքը և թե ապրելն ու գործելը համատեղ են միևնույն ոգու մեջ, նրանք սատարում են միմյանց:

Այսպիսով գոյություն ունի մեկ «դարձի» ճանապարհ դեպի Աստված թե մասնակիում և թե ամբողջում

Հովն. 16, 12-13. Ես ձեզ դեռ շատ ասելիք ունեմ, բայց դուք դա հիմա չեք կարող տանել:
Սակայն երբ ճշմարտության ոգին գա, նա ձեզ կտանի դեպի ողջ ճշմարտությունը: Քանի որ նա ինքն իրենից չի խոսի, այլ կասի այն, ինչ որ կլսի և այն ինչ ապագան է, նա ձեզ կհաղորդի:

.


Տեղեկություններ՝ «Հիսուսը և Իսլամը» թեմայի շուրջ

Ներկրոնական երկխոսություն

Այս հոդվածը նպատակ ունի ավելի հասկանալի դարձնել կրոնների փոխհարաբերությունները, ինչպես նաև նպաստել «ներկրոնական երկխոսության» խաղաղ քործընթացին, ինչը որ այլևս երկար տարիներ իրականացվում է: Հետևյալ մեկնաբանությունները իսլամի ամբողջական բնութագրման նպատակը չեն հետապնդում, քանի որ իսլամն ինքը բազում դպրոցներ ունի:

Ղուրանը *) և այլ սուրբ գրերը

Իսլամ նշանակում է «Աստծո կամքի հպատակություն»: Իսլամի սուրբ քիրքը՝ Ղուրանը, համարվում է աստվածային ոգեկոչում առ Մուհամեդ մարքարեն՝ Գիբրիլ հրեշտակի միջնորդությամբ, որը համընկնում է քրիստոնեական սուրբ Գաբրիել հրեշտակին: Ղուրանը անվիճելիորեն կենտրոնական նշանակություն ունի: Մեծ դեր է խաղում նաև այլ մարգարեների ժամանակաշրջանի (Հադիթ) ավանդույթները (օրինակ՝ «սունա», բառացիորեն «սովորություն»): Անգամ մարգարեն անհատական կեցությամբ դիտվում է որպես մարդ և ոչ աստված: Նշենք որ, ինչպես քրիստոնյաների այնպես էլ մուսուլմանների մեջ շատերը կան, որոնք քաջատեղյակ չեն իրենց Սուրբ Գրին:

Քրիստոնյաները կամ հրեաները ղուրանում հիշատակվում են որպես «Գրի ձերին անձիք» (գրի անձիք, օրինակ՝ Սուրա 4:171) և «Իսրաելի ձերին որդիք»: Այսպիսով կարող են նրանք նույն պես ղուրանով արտահայտվել, թեպետ նման հակում չի արձանագրվել երբևէ: Ամեն դեպքում կրոնագիտությունը անդրադառնում է բոլոր կրոնների յուրաքանչյուր սուրբ գրին և ուսումնասիրվում է նրանց պատմական զարգացման ընթացքը և այլն: Այսուհանդերձ Սուրբ Գրքերի յուրաքանչյուր ուսումնասիրություն պահանջում է հարգալից վերաբերմունք: Ղուրանի մեկնաբանների մի մասը գրում է, որ գոյություն ունի առ Աստված ուխտագնացության մի նախատիպ, որը միայն անարատ հրեշտակների և մարդկային անարատ առաքյալներին է վերապահված: Մեկնաբանների մի այլ խումբ պնդում է, որ երկրային Ղուրանը ընթերցողը անարատ պետք է լինի:

Մարգարեն համարվում է որպես առաքյալ մի որոշակի ժամանակի (կամ ժամանակահատվածի) համար, ուր առաքյալները բացակայում են (սուրա 5,19*): Ղուրանը առանձնացնում է երկու խմբեր՝ Մուհամեդ մարգարեի քարոզիչներ կամ «Գրքի մարդիկ» (գրի մարդիկ) և «անհավատներ»: Որպես «Գրի մարդիկ» նկատի են առնում հատկապես հրեաները և քրիստոնյաները, որոնք մուսուլմաններին հարակից միևնույն ավանդույթներին են հարում: Երբեմն նկատի են առնում նաև զարատուստրայականները (սուրա 22,17*): Ղուրանը ճանաչում է նաև մի շարք «մարգարեների», որոնք իրենց ժամանակին մեկ աստծո, հետմահու դատաստանը և իրենց ազգի աղոթքի ուսմունքն էին քարոզում (օրինակ՝ 6, 83-92, 7, 4, 136* սուրաներ): Այսպիսով բոլոր այն մարդիկ, որոնք այս համընդհանուր սկզբունքներին են հավատում, չեն հիշատակվում որպես «անհավատներ» (սուրա 5,48* և այլն): Իսլամականության առաջին հարյուրամյակներում քրիստոնյաների և հրեաների վրա կրոնափոխության բռնություն չէր գործադրվում, համաձայն Ղուրանի ուսմունքի, որը ասում է. «Կրոնը չի պարտադրվում», տես սուրա 2, 256*): Աբրահամը համարվում է «այլադավան-հանիֆներից» մեկը, որոնք գտան հավատքի ուղղակի ճանապարհը առ մեկ աստված: 
Ալլահը (նախաիսլամական հին արաբերենով՝ ալ-իլլահ) հաստատապես ունի նույն բառարմատը ինչ որ հեբրեական գրերում Աստծուն տրված անուններից մեկը՝ «Էլոհիմը»:

Բառի խստագույն իմաստով «անհավատ» (բառացի թարգմանված՝ ծպտյալ-քողարկված» էին համարվում Մուհամեդ մարգարեի ժամանակների այսպես կոչված պոլիտեականները (բազմաստված, հեթանոս), որոնց դեմ նա Արաբիայում պայքարում էր և որոնցից դեռևս հրեաների և քրիստոնյաների Ադտվածաշունչը զգուշացնում էր: Այսօր իսլամական ընկալումների սահմաններում «անհավատ»են հռչակվում բոլոր նրանք, ովքեր մեկ աստծո քոյությանը և արդար դատաստանին չեն հավատում: Այս բնութագրումը երբեմն թյուրիմացաբար տարածվում է բոլոր ոչ մուսուլմանների և նույնիսկ այն մուսուլմանների վրա, որոնք այլ մուսուլմանական դավանանքի են հարակցում:

Ղուրանը Հիսուս Քրիստոսի մասին

Նշենք, որ Ղուրանը բազմիցս բնութագրում է Քրիստոսին որպես Աստծո կողմից առաքված մարգարե, ինչպես նաև Աստծո «Խոսք» առանց այլ մեկնաբանությունների կամ Աստծո ուրվական (սուրա 4, 171), «արարված ինչպես Ադամը» (սուրա 2, 3, 5): Այսպիսով ճիշտ հասկացված Իսլամն ինքը ավելի է գնահատում Հիսուսին, քան բազում ժամանակակից աստվածաբաններ, որոնք Հիսուսին միայն որպես սոցիալական ռեֆորմատոր են ընկալում: Ի վերջո Ղուրանը չի ընդունում «Արարչի որդու» ուսմունքը (հետագայում՝ սուրբ երրորդություն), որը Մուհամեդի ժամանակների քրիստոնյաների կողմից ևս ընկալվում էր որպես երկրային (հողածին): Եթե անգամ քրիստոնյաները այնպես բացատրեին, ինչպես Հովհաննես 1-ի «Աստծո խոսքի» սկզբանական իմաստը, այլդավան մարդիկ միևնույնն է չեն հասկանա, թե դա ինչ է նշանակում (օրինակ՝ սուրա 6, 101): Ըստ հռոմեական 1.4 գրի Հիսուսը արարվել է սուրբ հոգու ուժով, այսինքն չի ժնվել: Այսպիսով քրիստոնյաները կարող են թերևս համաձայնվել մուսուլմանական այն տեսակետի հետ, որ ի սկզբանե էր Աստված (չծնված) ու չծնեց այլ արարեց Քրիստոսին: Այսուհետև հունական «Լոգոս» հասկացությունը, որը Աստվածաշնչում հիշատակվում է որպեսաստվածածին կամ Հիսուո Քրիստոսի առաքյալ, որը ավետարաններում նաև թարգմանվում է որպես «Խոսքը» (տես վերևում), հիշատակվում է Ղուրանում առնչելով Հիսուսի հետ: Արդյո՞ք Ղուրանի ինչպես նաև Աստվածաշնչի ոգեշնչումների մեջ գաղտնիքներ են թաքնված, որոնք մինչ այժմ ոչ քրիստոնյաները և ոչ էլ մուսուլմանները պարզաբանել են կարողացել և անիմաստ վիճաբանում են արտահայտությունների ու բառային ձևակերպումների շուրջ: Նույնիսկ այն դեպքում, երբ քրիստոնյաները այդ ուսմունքը այնպես են ներկայացնում, որ այն որպես «բազմաստվածության» ուսմունք է ընկալվում, չի համապատասխանում այն ոճին, ինչ Քրիստոսն էր ուսուցանում. «Աղոթեք իմ անունից (այսինքն ներքուստ Հիսուսի հետ միաձուլված) առ Աստված (հայրը)» (Հովհ. Ավետ. 15:16): Հիսուսի կյանքում ամեն ինչ առնչվում է միակ Աստծո հետ, որի հետ ինքը սերտորեն կապված էր, և դեպի որը նա մարդկանց կարող է առաջնորդել:

«Լոգոս» արտահայտությունը (Քրիստոսի հետ կապված արտահայտություն Հովհաննեսի ավետարանի «Աստծո խոսքում») հիշատակվում է Փարեթի Ղուրանի թարգմանությունում (գերմաներեն) առանց Հիսուսին հիշատակելու, սակայն հասկացվում է Ղուրանի այլ հրատարակություններում որպես Աստծո «հանգամանք» կամ Աստծո հրաման (սուրա 13,2, սուրա 11):

Ղուրանը հիշատակում է Քրիստոսին «որպես Ադամ», որին Աստված հողից արարեց (սուրա 3,59) և պատմում է Աստծո ոգու կողմից «աստվածային առաքյալի» մասին, որը միջնորդում է կույս Միրիամի (Մարիամ) կողմից Հիսուսի ծնունդը (սուրա 19, 17-22): Ղուրանում հիշատակվում է նաև, որ Հիսուսը Սուրբ Ոգով կամ սրբության ոգով ամրապնդվեց (սուրա 5, 110):

Ըստ Ղուրանի՝ երիտասարդ Հիսուսը հայտնում է իր հարությունը (սուրա 19, 33), որը սակայն կարող է նրա վերադարձը «ահեղ դատարանի» օրը հավատացյալների հարությունը նշանակել (տես հաջորդիվ), որը Ղուրանում հաճախ է հիշատակվում 4, 159*- սուրաում: Ղուրանը պատմում է, որ կենդանի Հիսուսը համբարձվում է երկինք (սուրա 4, 157-159*, սուրա 3,55*):
Մուսուլմաններն ու քրիստոնյաները վիճաբանում են, թե արդյոք Քրիստոսը, որը խաչվեց, երկինք համբարձվելուց հետո մեռավ և Աստծո օգնությամբ հարություն առավ՝ ինչպես քրիստոնյաներն են վկայում, թե՞՝ նա առանց խաչվելու կենդանի երկինք համբարձվեց, ինչպես մուսուլմաններն են կարծում: Սակայն ընդհանուր է այն կարծիքը, որ բացառվում է նրա՝ համբարձման պահին մեռած լինելը,այլ որ նա օրինակ՝ մարդկանց էր ուսուցանում: Դեռ 3:55 կամ 5:48 սուրաներում ասվում է. «Ես նրան կսրբագործեմ» և «բոլորդ կվերադառնաք դեպի ինձ, և ես (Աստված) վճիռ կկայացնեմ ձեր միջև (երկրային կյանքում) եղած տարաձայնության մասին»: Մնացյալ չպարզաբանված գաղտնիքների վերաբերյալ պետք է մուսուլմաններն ու քրիստոնյամերը չվիճեն, այլ հանգիստ սպասեն:

Ղուրանը ևս հիշատակում է հավատացյալների հարությունը դատաստանի ժամանակ (սուրա 36,77, սուրա 69, 13, սուրա 75,99 և այլն): Հիսուսը կվերադառնա այն ժամանակ և սուրբ գրի հավատացյալների դատաստանին վկա կլինի: Նրանք (նաև ոչ մուսուլմանները), ովքեր Աստծուն ու դատաստանին հավատում են և միայն բարին են արարում, կարող են ըստ ղուրանի դատաստանից չսարսափել (սուրա 2, 62. 4, 123-124. 7, 170): Ահեղ դատաստանը հանդես է գալիս թե Ղուրանում և թե Աստվածաշնչում որպես Աստծո և ոչ մարդ-հողածնի հայեցողություն, անկախ այն բանից, թե խոսքը քրիստոնյաներին, մուսուլմաններին կամ թե հրեաներին է վերաբերվում:
(Սույն համեմատությունները չեն արվում Ղուրանի անկողմնակալությունը կասկածի ենթարկելու մտադրությամբ):

Քրիստոնեության և Իսլամի ազգագրական հիմունքների մասին

Այսպես կոչված «աբրահամական երեք կրոնների» ազգագրական հիմունքները**) ևս սերտ կապակցված են: Իսլամում ևս կան պատվիրաններ՝ թեպետ չհամարակալված, օրինակ՝ 17, 22-39. 5, 38-40. 2, 188. 4, 135. 2, 195. և 17,70* և այլ սուրաներում (մարդկային պատվախնդրություն): Ղուրանը, օրինակ, խստորեն և առանց բացառությունների արգելում է անմեղի սպանությունը (5, 27-32 սուրա*): Այս իմաստով «Ջիհադ» արտահայտությունը միայն նշանակում է «պայքար»: «Սուրբ պատերազմ» արտահայտությունը չի ծագում Ղուրանից, այլ Մուհամեդի պատվիրաններից և իսլամական օրենքների ուսմունքից***): Աստվածամերժ կրքերի դեմ ներքին հոգեբանա-բարոյական պայքարը համարվում է «մեծ ջիհադ», որի նշանակությունը ավելի է գնահատվում, քան այլ արտաքին երկմտանքների հետ հաշվի նստելը (օրինակ՝ Հիսուսի պատգամի համեմատ՝ «նախ քո աչքի գերանը հանիր» շատ արտաքին կոնֆլիկտներ կարող են հիմնազրկվել): «Խոսքի ջիհադը» կրոնի խաղաղ դրսևորումն է, «ձեռքի ջիհադը» հավատացյալի գործնական, դաստեարակչական օրինակն է: «Սրի ջիհադը», նաև՝ «փոքր ջիհադ», միայն հավատացյալների պաշտպանության դեպքում է թույլատրվում (Ղուրան՝ սուրա 2, 190): Այլադավանների դեմ «բուռն» վերաբերմունքը նաև Ղուրանի դրույթներից է (սուրա 48, 29, սուրա 47, 4):

Ավանդական օրինակարգերը սեռերի միջև, ներառյալ այլադավանների հետ ամուսնությունը և այլն ծավալուն են:

Իսլամի կիրառումը հիմնվում ե հետևյալ համոզմունքի վրա, որ ոչ մի այլ աստված բացի Աստծուց (Ալլահ) գոյություն չունի և Մուհամեդը Աստծո առաքյալն է, որ առօրյա սահմանված աղոթքները պետք է ոչնչացվեն (2, 177* սուրա), որ տարեկան պասը (ռամադան) պետք է պահվի (2, 185* սուրա), որ ուխտագնացությունը կյանքում գոնե մեկ անգամ պետք է իրականացվի և զաքքատը (պարտադիր դրամաշնորհում սոցիալական նպատակների համար) պետք է վճարվի (2, 177* սուրա):

Ժամանակակից իսլամում գոյություն չունի մի կենտրոնական օրգան, որը կրոնական-ազգագրական խնդիրների վերաբերյալ որոշումներ է կայացնում: Սակայն կանոնագրերի պահապանների հարգված մեծամասնության կողմից ընդունված որոշ կրոնակիրներ կարող էին հավանաբար լայն ճանաչում գտնել:

*) աղբյուր՝ Ռուդի Փարթեր. «Ղուրան», թարգմանություն, Քոհլհամեր հրատարակչություն (քերմաներեն), որը գիտական պահանջներին բավարարում է և որոշակի առանձնանում է իր ընձեռած լայն հնարավորությամբ՝ տարբերելու բառացի թարգմանությունները տեքստերը հասկանալու համար մեջբերված ծանոթագրություններից: Տարբեր թարգմանություններում (տարբերակներ) նկատվուն են ոտնյակների միմյանցից տարբերվող քանակ: Ղուրանից մեջբերումների նշանակությունները թարգմանվել և մեկնաբանվել են Ադել Թեոդոր Կոըրիի կողմից, 2007 (գերմաներեն), որի աշխատանքը բարձր է գնահատվել նաև մուսուլման գիտակների կողմից (օրինակ՝ դոկտոր Իմանուլահ Խան, որը ժամանակին իսլամական աշխարհաժողովի բարձրագույն քարտուղարն է եղել):

***) Պատմական «քրիստոնեական Խաչակրած Արշավանքները» ևս Աստվածաշնչուն չեն արդարացվում և, օրինակ, շատ եվրոպական ժողովուրդների մոտ վատ համբավ ունեն:

«Քրիստոսի ուղիները» ինտերնետային էջը լրատվական և հետազոտական նախագիծ է: Այն կախում չունի ոչ մի եկեղեցուց, կրոնական ուղղություններից կամ որևէ կրոնական միություններից (և չի գործում դրանից որևէ մեկի դեմ): Այս էջը կոչում է տարբեր կրոնների միջև խաղաղ համակեցության և խոր իմացության: «Քրիստոսի ուղիները» ոչ մի քաղաքական կամ տնտեսական ազդեցության չի ձգտում: «Քրիստոսի ուղիները» չի քարոզում և չի անդամագրում:

 

 

Հեղինակային իրավունք, Տեղեկագրություն

Դուք իրավասու եք այս կայքային էջը տպել և բովանդակության անփոփոխ կրկնօրինակը տարածել.

Այս տարբերակը ստեղծվել է 1991 – 2014 –թվականներին, կայքում հրապարակվել է առաջին անգամ 30.01.2001-ին: Սա նոր, հայերեն տարբերակն է … -ից՝ հետագա բարելավումների կանխատեսությամբ:

Հեղինակներ. Քրիստոսի ուղիները (Christuswege/ Ways of Christᵀᴹ)

Այս կայքային տարբերակի հրատարակիչը Հելմուտ Ցիգլերն է:

«Քրիստոսի ուղիները» լրատվական և հետազոտական նախագիծ է: Այն ունի էկոլոգիական հիմունքներ և գործում է եկեղեցուց, ուղղություներից և այլ կրոնական խմբավորումներից անկախ, սակայն հանդես չի գալիս որպես թվարկվածների հակառակորդ: Հավատքի հիմունքը պահպանվում է, սակայն առանց դեմագոգիկ-ֆունդամենտալիստական նկատառումների: Այստեղ քարոզչություն կամ անդամագրում չի հետապնդվում, ինչպես նաև ոչ մի նյութական կամ քաղաքական ազդեցություններ:

Որպես գործունեության ոլորտ նախընտրվում են բոլոր քրիստոնեական թեմաները, ինչպես նաև ներկրոնական երկխոսությունները այլակրոնների հետ: Առանձնահատուկ կերպով անդրադառնում ենք քրիստոնեության մասամբ բարձիթողված հոգևոր արժեքների մեկնաբանությանը: Այլ սոցիալական հարցերը, որոնք առնչվում են քրիստոնեությանը հետազոտվում են այլ տեսանկյունով, սակայն նույնքան կարևորությամբ (տես նաև գլխավոր տեքստի նախաբանը):

Այլ լեզուների թարգմանությունները միշտ չէ որ հիմնավորապես ստուգվում են:

Այդ տեքստերը մեխանիկորեն չեն համապատասխանում որոշակի երկրների տեղային իրադրությանը:

Մենք հիմնվում ենք կայքային էջերի վրա, ըստ որում ոչ բոլոր pdf – կամ doc – թղթապանակներում են փոքր փոփոխություններն իրականացվում:

Եթե այլ հեղինակների գործեր են հիշատակվում, ապա «Քրիստոսի ուղիները» մեխանիկորեն չի համապատասխանում նրանց ողջ բովանդակությանը:

Էլեկտրոնային փոստ «Քրիստոսի ուղիներին»՝ տես հարցաթերթիկը այս տեքստի վերջում: Հնարավորության դեպքում խնդրում ենք գրեք անգլերեն կամ գերմաներեն:

Տպագիր տարբերակը գերմաներեն է, որի հրատարակիչը և հեղինակային իրավունքի տերը Օ. Բյոմն է:

Դեպի գլխավոր էջ